23/04/2018 15:07
ԿԺԴՀ-ում տուրիստական ավտոբուսի վթարից մահացածների թիվը հասել է 36-ի
36 մարդ է մահացել ԿԺԴՀ-ի տարածքում ավտոբուսի հետ կապված ճանապարհատրանոսպորտային պատահարի հետևանքով, ևս երկուսը ծանր վնասվածքներ է ստացել, հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը:
«Ընդամենը մահացել է 36 մարդ, նրանցից 32-ը Չինաստանի քաղաքացիներ են, ևս չորսը՝ Հյուսիսային Կորեայի բնակիչներ: ՉԺՀ-ից տուժածներից երկուսը ծանր վնասվածքներ են ստացել: Մենք սգում ենք զոհված չինացի հայրենակիցների և ԿԺԴՀ-ի քաղաքացիների համար, նաև անկեղծ ցավակցություն հայտնում նրանց հարազատներին ու մերձավորներին», - ասել է նա: