23/04/2018 13:00
Նալբանդյան. Տեղի ունեցող վերջին զարգացումների լիցքաթափման ձևը բարի կամքն ու երկխոսությունն է
Երկրում տեղի ունեցող վերջին զարգացումների լիցքաթափման ձևը բարի կամքն ու երկխոսությունն է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Բայց որևէ երկխոսություն, բարի կամք, կարող է հաջողություն ունենալ, եթե դա պատասխան է ստանում, երկկողմանի է։ Այս պարագայում երկրի ղեկավարները, հոգևոր առաջնորդները, քաղաքական ուժերը, մեր միջազգային կառույցները բազմաթիվ կոչեր են արել երկխոսության։ Մինչ այսօր այդ երկխոսությունը, փաստորեն, մերժվել էր։ Դա ակնհայտ դարձավ նաև երեկվա հանդիպմանը՝ վարչապետի և Նիկոլ Փաշինյանի միջև», - նշեց Նալբանդյանը։