23/04/2018 14:56
Նիկարագուայում բողոքի ցույցերի ժամանակ 30 մարդ է մահացել
Նիկարագուայում անցկացվող հակակառավարական ցույցերի ընթացքում առնվազն 30 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է La Prensa-ն:
Զոհերի շրջանում նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ կան, որոնք զբաղվում են բողոքի ակցիաների լուսաբանմամբ: Նրանցից մեկը մահացել է գլխին ստացած հրազենային վնասվածքից:
Արդեն հինգերորդ օրն է, որ ցույցերը երկրում շարունակվում են: Բողոքի ալիքի բարձրացման համար առիթ են դարձել սոցիալական ապահովագրության ոլորտում արվող բարեփոխումները: