23/04/2018 18:40
Ժողովրդի արդարացի պահանջը իրականացավ քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների արդյունքում. Դեմկուսը հայտարարություն է տարածել
Հայաստանի դեմոկատական կուսակցությունն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակին և Սերժ Սարգսյանի` վարչապետի պաշտոնից հրաժարականին: Կուսակցության համապետական խորհրդի տարածած հաղորդագրությունում ասված է.
«Շնորհավորում ենք մեր ժողովրդին քաղաքական և բարոյական հաղթանակի առիթով: Առաջին անգամ ժողովրդի արդարացի պահանջը իրականացավ քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների արդյունքում:
Մենք բարձր ենք գնահատում շարժման կազմակերպիչների անձնազոհ գործողությունները, որն իր էությամբ քաղաքական հեռանկար է բացում երկրում ժողովրդավարության, սոցիալական արդարության, ազատության և համերաշխության գաղափարների կենսագործման ուղղությամբ:
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը գտնում է, որ երկրում բնականոն քաղաքական գործընթացը կծառայի ժողովրդի կենսական պահանջներին»: