23/04/2018 15:04
Լևոն Բարսեղյանը կալանավորվեց երկու ամսով
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեյանը քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվեց երկու ամսով, Aysor.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Արաքս Մելքոնյանը։
Նրա փոխանցմամբ, Բարսեղյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ «Զանգվածային անկարգություններ կազմակերպելն ու դրանց ժամանակ բռնություն գործադրելը», ինչպես նաև 225.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը»:
«Մենք համարում ենք, որ Լևոն Բարսեղյանին անօրինական մեղադրանք է առաջադրվել», - ասաց փաստաբանը։