23/04/2018 19:04
Սերժ Սարգսյանի հրաժարականը ժողովրդավարության չափանիշ է. Հովհաննես Նիկողոսյան
Հայաստանի վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականը Հայաստանում ժողովորդավարության հստակ չափանիշ է, բրիտանական BBC-ին տված հարցազրույցում ասել է հրաժարական տված վարչապետ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Հովհաննես Նիկողոսյանը։
«Սերժ Սարգսյանի հրաժարականը ժողովրդավարության իրական դրսեւորում է գործողության մեջ, և դա իրական հայրենասերի համարձակ քայլ էր: Դա կուժեղացնի ժողովրդավարությունը երկրում, սակայն քաղաքական ուժերին իրենց բազմազանության մեջ շատ աշխատանք կա անելու», - ասել է Նիկողոսյանը BBC-ին տված հարցազրույցում:
My comment to .@BBCWorld 1hr ago: PM Sargsyan’s resignation is a clear demonstration of #Armenian democracy in force, & that’s a bold move by a true patriot. This will strenghten democracy in the country, BUT the political forces across the spectrum have a lot of homework to do.
— Hovhannes Nikoghosyan (@hnikogh) April 23, 2018
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ պատգամավորների ազատ արձակումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին։