23/04/2018 17:43
Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատել այս օրերին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը
Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Մյատովիչի հետ վերջինիս նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ, տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Քննարկվել են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց հետ կապված՝ մարդու իրավունքներին վերաբերող հացեր:
Հեռախոսազրույցի ընթացքում հանձնակատարը բարձր է գնահատել այս օրերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը և խնդրել է տեղեկացնել հետագա զարգացումների մասին: