23/04/2018 20:51
Նիկոլ Փաշինյանը ողջունում է Մոսկվայի որոշումը
Հանրապետության հրապարակում շարունակվում է «Իմ քայլը» շարժման նախաձեռնած հանրահավաքը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ շատ կարոր է համարում, որ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցիչը, արձագանքելով Սերժ Սարգսյանի հրաժարականին ու թավշյա հեղափոխության հաղթանակին, ասել է, թե «Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»։
«Եվ ես հույս ունեմ, որ նմանատիպ արձագանք կլինի նաև միջազգային հանրության մյուս առանցքային ներկայացուցիչներից», - ասաց Ն. Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ այսօր տոն է։