23/04/2018 19:48
Կարեն Կարապետյանը Գլխավոր դատախազություն միջնորդել է միայն Փաշինյանի համար
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանից Գլխավոր դատախազություն ստացվել է գրություն՝ միջնորդագրերի հետկանչի գործընթացի հնարավորությունը քննարկելու վերաբերյալ, որը հարգվել է, Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան միջնորդագրեր էին ներկայացվել ՀՀ Ազգային ժողով՝ համաձայնություն տալու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ազատությունից զրկելուն, ինչպես նաև նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչի մասին տեղեկացվել է:
Դրանից հետո ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանից ստացվել է գրություն՝ միջնորդագրերի հետկանչի գործընթացի հնարավորությունը քննարկելու վերաբերյալ, որը հարգվել է», - տեղեկացրեց Աբրահամյանը։
Մեր հարցին, չե՞ն ներկայացվել միջնորդություններ ձերբակալված մյուս պատգամավորներ Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի համար, Աբրահամյանը պատասխանեց, որ ներկայացված միջնորդությունը վերաբերել է միայն Նիկոլ Փաշինյանին։
«Մյուս պատգամավորների վերաբերյալ Կարեն Կարապետյանը խնդրել է քննարկել այդ հարցը», -հավելեց Աբրահամյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Կարեն Կարապետյանը գլխավոր դատախազություն դիմելու մասին հայտարարել էր այսօր, որից հետո նա ձերբակալվածների պահման վայրում հանդիպեց Փաշինյանի հետ։ Այդ հանդիպումից հետո Փաշինյանն ու մյուս պատգամավորներն ազատ արձակվեցին։