24/04/2018 15:49
Բրիտանական ՊՆ ղեկավար. Ռուսաստանը Բրիտանիայի համար մեծ վտանգ է
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը հայտարարել է, որ Ռուսաստանն այս պահին առավել մեծ վտանգ է ներկայացնում իրենց երկրի համար, քան՝ Իրաքում և Աֆղանստանում կռվող ապստամբ գրոհայինները, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք պետք է իրատեսորեն նայենք այն խնդիրներին, որոնք մեզ համար ստեղծում է Ռուսաստանը, դրանք շատ ավելի լուրջ խնդիրներ են, քան նրանք, որոնց հետ մենք բախվում էինք ապստամբների հետ Իրաքում և Աֆղանստանում», - ասել է Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը:
Նրա պնդմամբ՝ հենց այդ պատճառով բրիտանական իշխանությունները ներդրումներ են կատարում զինված ուժերի նորացման ծրագրերի համար:
«Մենք մոդեռնացնում ենք պաշտպանական ծրագիրը, որպեսզի ներկայացնենք մեր զինված ուժերին համապատասխան միջոցներ՝ աճող վտանգին դիմագրավելու համար», - ասել է Ուիլյամսոնը: