24/04/2018 17:10
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով տուժել է մոտ 40 մարդ
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 39-ի: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի առողջապահության նախարար Ահմեդ Դեմիրջանը, փոխանցում է РИА Новости-ն:
«Տուժել է 39 մարդ, 35-ը շարունակում է բուժումը: Ծանր վիրավորներ չկան», - նախարարի խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը:
Երեքշաբթի առավոտյան Ադիյաման նահանգի Սամսաթ շրջանում 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա: Այս մասին հայտնել էր Թուրքիայի արտակարգ իրավիճակների հետևանքների կանխարգելման և վերացման վարչությունը (AFAD):
Ավելի վաղ հաղորդվել էր 13 տուժածի մասին: