24/04/2018 17:29
Իսրայելացիները պայթեցրել են պաղեստինցու տունը
Իսրայելացի զինվորականները Հորդանան գետի Արևմտյան ափին քանդել են այն պաղեստինցու տունը, որը մասնակցել է իսրայելացի ռաբբիի սպանությանը, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը: Բնակելի շինությունների ցուցադրական քանդումը, որն անօթևան է թողնում ահաբեկիչների հարազատներին, Իսրայելի իշխանությունների կողմից օգտագործվում է որպես պաղեստինյան բռնության կանխարգելման միջոցներից մեկը, երկու տարում որի զոհ է դարձել ավելի քան 50 մարդ:
«Անցած գիշեր Իսրայելի Պաշտպանության բանակի ինժեներական զորքերը սահմանապահ ոստիկանության և քաղաքացիական վարչակազմի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ Ջենինում քանդել են Մուհամեդ Քունբայի տունը», - հայտնել են զինվորականները:
Բանակը պաղեստինցուն համարում է այն ահաբեկչական բջջի անդամ, որը հունվարին սպանել է ռաբբի Ռազիել Շևախին: Զինյալներն Արևմտյան ափի հյուսիսային մասի խճուղիներից մեկում գնդակոծել էին ավտոմեքենան, որով գնում էր վեց երեխաների 35-ամյա հայրը: