24/04/2018 14:54
Լուկաշենկոն վստահ է՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար մասամբ պատասխանատու են ԵԱՏՄ երկրները
Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար մասամբ մեղավոր են ԵԱՏՄ երկրները, նման կարծիք է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բելառուսցիներին և խորհրդարանին ուղղված տարեկան ուղերձի ժամանակ, փոխանցում է TACC-ը:
«Ռուսաստանում, Ղազախստանում, մեր և ԵԱՏՄ այլ երկրներում գտնվող մասնագետները շուտով կքննարկեն այս հարցը: Դուք ի՞նչ է ուզում եք ասեք, որ մենք մեղավո՞ր չենք Հայաստանում տեղի ունեցածի համար», - ասել է Լուկաշենկոն:
Նա մասնավորապես իրավիճակը կապել է բնական գազի գնի բարձրացման հետ. «Ինչ է սա մեզանի՞ց կախված չէր, Ռուսաստանի՞ց կախված չէր», - հռետորական հարց է ուղղել Լուկաշենկոն: