24/04/2018 12:02
Էջմիածնում ազատամարտիկի սպանությունը մի խումբ ճոյտականների ձեռքի գործն է. Մանվել Գրիգորյան
Այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը որոշ մանրամասներ է ներկայացրել գիշերը Էջմիածնում ԵԿՄ անդամ, արցախյան և ապրիլյան պատերազմների մասնակից Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի վերաբերյալ.
«Ոչ թե շարժման ժողովուրդն է եղել, այլ մի խումբ ճոյտականներ, հարբած, գնացել են քաղաքապետարանի դիմաց ու ապրիլյան պատերազմի մասնակից տղուն սպանել են։ Ասում են՝ տղան թույլ չի տվել ինչ-որ բաներ անեն, մարդիկ էլ հարբած, խմած սկսել են դանակով հարվածել, 3 տեղ խփել են։ Գիշերը եղել եմ հիվանդանոցում, տեսել եմ։
Այսօր ով փորձի էդ պետության դեմ բան ջարդի, բան փչացնի կամ չաշխատի իր պարտականությունները չկատարի, նա իսկական թուրք ա։ Երկիրը միշտ էլ ժողովրդինն է եղել, կարող է մարդիկ են եղել չեն հասկացել, հիմա կհասկանան»։