24/04/2018 14:51
Հայաստանում ու Ուկրաինայում եղած իրադարձությունները տեղին չէ համեմատել. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը համարում է, որ տեղին չէ համեմատել Ուկրաինայում տեղի ունեցած և Հայաստանում այժմ տեղի ունեցող իրադարձությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ես զուգահեռներ չէի անցկացնի, որովհետև իրավիճակը բոլորովին այլ է և դժվար թե այստեղ կարելի է ուղիղ զուգահեռներ անցկացնել», - լրագրողներին ասել է Պեսկովը:
Նրա խոսքով` դեռ պետք է վերլուծել այս իրավիճակը:
«Մենք իրավիճակին շատ ուշադիր հետևում ենք: Հիմա կարող եմ ասել, որ Ուկրաինայի հետ որևէ ասոցիացիաներ անելը տեղին չէ», - ընդգծել է Պեսկովը: