24/04/2018 14:50
Պեսկով. Կրեմլը հուսով է, որ Հայաստանում կայունությունը կպահպանվի
Կրեմլը գոհ է, որ Հայաստանում իրավիճակը չի ընթանում անկայունության ճանապարհով:
«Մենք տեսնում ենք, որ իրավիճակը չի գնում անկայունության, ինչը գոհունակություն է առաջացնում», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այն ամենն, ինչ կատարվում է Երևանում, մեր հայ ընկերների, գործըներկների և դաշնակիցների ներքին գործն է: Մեզ համար Հայաստանը շատ արժեքավոր գործընկեր է, որի հետ մեզ տնտեսական և մշակութային լայն կապեր են կապում», - նշել է նա:
«Մենք հույս ունենք, որ երկրում կպահպանվեն կարգ ու կանոնն ու կայունությունը, և որ մոտ ժամանակներս ի հայտ կգա քաղաքական այն կարգավորումների պատկերը, որը կլինի կոնսենսուս հայ ազգը ներկայացնող բոլոր ուժերի համար», - հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը: