24/04/2018 12:56
Իրար հետ շատ ծանր, երկար աշխատանք ունենք անելու. Ռուբեն Վարդանյանը` ներքաղաքական իրավիճակի մասին
Պետք է իրար հետ անենք շատ ծանր, երկար աշխատանք, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց գործարար, «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Պատասխանելով լրագրողների հարցին` կապված Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին, գործարարն ասաց:
«Ինձ թվում է դա մեծ հնարավորություն է մեր բոլորի համար ու հուսով եմ, որ դա կլինի հնարավորություն իսկապես ինչ-որ բան փոխելու դեպի լավը ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս էլ, որովհետև Սփյուռքը և Հայաստանը շատ կապված են: Ինձ թվում է հայ ազգն ունի շատ պարզ և լուսավոր ապագա, եթե մենք հասկանանք, որ պիտի իրար հետ անենք շատ ծանր, երկար աշխատանք: Այն պահանջելու է մեզանից բոլորից ուժ և գիտակցում, որ միայն սև ու սպիտակ չի` ավելի բարդ է, և պիտի իրար հարգելով գնանք առաջ», - ասաց Ռուբեն Վարդանյանը: