24/04/2018 11:17
Վարչապետի հրաժարականը մեծ քայլ էր. Վարդան Արամյանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին
Մենք խուսափեցինք բախումներից և ցավալի իրադարձություններից, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը:
Հարցին՝ արդյոք երեկ տեղի ունեցածը հեղափոխություն էր, Արամյանը նշեց.
«Դժվարանում եմ ասել: Ամեն դեպքում, վարչապետի հրաժարական տեղի ունեցավ, որը մեծ քայլ էր»:
Դիտարկմանն՝ արդյոք կաշխատի նոր իշխանությունների հետ՝ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ ժամանակից առաջ ընկնել չի սիրում. «Ժամանակը ցույց կտա», - հավելեց նա: