24/04/2018 18:43
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման օրակարգը բաց է. Կարապետյան
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի կունենան բանակցություններ, որոնց ընթացքում կփորձենք լուծումներ գտնել, Հայաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
«Օրակարգը բաց է, և ինչպես ենթադրում են բանակցությունները՝ յուրաքանչյուր կողմ կարող է իր առաջարկություններով հանդես գալ: Անկախ ամեն ինչից՝ ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ բոլոր լուծումները պետք է լինեն քաղաքակիրթ և տրամաբանական, Սահմանադրության և օրենքների շրջանակներում, և վստահեցնում եմ, որ կանեմ հնարավորը մեր ժողովրդի համերաշխությունը և համախմբվածությունը ապահովելու համար և չեմ թաքցնում` նույնը ակնկալում եմ նաև մեր գործընկերներից», - նշել է Կարեն Կարապետյանը: