24/04/2018 22:44
Արցախի նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Հայաստանում կայունության պահպանման անհրաժեշտությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Երևանում հանդիպել է Հայաստանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահ Սահակյանը կարևորել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով ու օրենքի սահմաններում լուծելու և երկրում կայունության պահպանման անհրաժեշտությունը: