24/04/2018 10:37
Կարեն Կարապետյանը, Արմեն Սարգսյանը, Արա Բաբլոյանը, Բակո Սահակյանն ու պաշտոնատար այլ անձիք Ծիծեռնակաբերդում են (Տեսանյութ)
Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 103-րդ տարելիցը։
Ավանդույթի համաձայն՝ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, քաղաքական գործիչները, քաղաքացիները շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։
Ծիծեռնակաբերիդ հուշահամալիր են ժամանել ՀՀ վարչապետի պաշտոնակատր Կարեն Կարապետյանը, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար այլ անձիք։