25/04/2018 09:49
Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է բողոքի գործողություններին
«Իմ քայլը» շարժումն այսօրվանից վերսկսում է զանգվածային խաղաղ անհնազանդության գործողությունները։
Շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ բոլորը ժամը 11։00-ին լինեն Հանրապետության հրապարակում։
Բողոքի գործողություններին այսօրվանից միանում է նաև «Հանրապետություն» կուսակցությունը, որի նախագահը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն է։
«Պայքարի այս փուլում, երբ դրված է Հայաստանի ինքնիշխանության և անկախության հարցը, «Հանրապետություն» կուսակցությունն իր բոլոր ուժերով և հնարավորություններով մասնակցելու է բողոքի ակտիվ գործողություններին», - ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։