25/04/2018 10:00
«Ժամանակ». Ռուսահայ օլիգարխները Հայաստանը դարձրել են իրենց կեղտոտ փողերի լվացքատուն
«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի սկսած թավշյա հեղափոխության արձանագրած որոշ հաջողությունը խիստ մտահոգել է արևմտյան սանկցիաների տակ հայտնված ռուսահայ օլիգարխիային: Նրանք փորձում են ամեն կերպ խոչընդոտել Փաշինյանի հաղթանակը, քանի որ նպատակ ունեն Հայաստանը վերածել այդ սանկցիաները շրջանցելու տարածքի, Հայաստանը դարձնել իրենց կեղտոտ փողերի լվացքատուն:
Միայն թե, չեն հասկանում, որ եթե Հայաստանը, իսկապես, նման կենտրոն դարձավ, ապա նույն պատժամիջոցները, գուցե ավելի խիստ կիրառվելու են Հայաստանի նկատմամբ: Բայց նրանց Հայաստանի ապագան չէ, որ հետաքրքրում է, այլ՝ իրենց փողերը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: