25/04/2018 10:12
Տորոնտոյում Ալեք Մինասյանին մեղադրանք է առաջադրվել
Կանադական Տորոնտո քաղաքում նախօրեին վրաերթ իրականացրած վարորդի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել տասնյակ մարդկանց սպանության առաջին աստիճանով, հայտնում է Toronto Star-ը:
Նրան ևս մեղադրանք է առաջադրվել 13 մարդու նկատմամբ մահափորձի համար:
Ոստիկանությունից կարծում են, որ ձերբակալված 25-ամյա Ալեք Մինասյանի գործողություններն ահաբեկչության մասին մտածելու առիթ են տալիս: Հայտնի չէ առայժմ՝ ներգրավվածեն արդյոք այլ անձինք:
Նախօրեին Ալեք Մինասյանը Կանադայի Տորոնտո քաղաքում հետիոտների վրա ֆուրգոնով վրաերթ է իրականացրել: