25/04/2018 00:31
ԵՄ. Շարունակում է կարևոր մնալ Հայաստանում ներկա իրավիճակի սահուն և խաղաղ լուծումը
Եվրոպական միությունն ի գիտություն է ընդունել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Մենք մեծապես ողջունում ենք փոփոխությունների խաղաղ բնույթը, որին ականատես եղանք:
Շարունակում է կարևոր մնալ ներկա իրավիճակի սահուն և խաղաղ լուծումը։ Վճռորոշ է մնում ազգային երկխոսությունըշահագրգիռ բոլոր քաղաքական կողմերի ներգրավվածությամբ:
Հայ ժողովրդի պատմության այս կարևոր օրը, Եվրամիությունն ակնկալում է շարունակել աշխատանքը Հայաստանի հետ միասին,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2018 թվականի ապրիլի 11-ին միաձայն վավերացված «Համապարփակ և ընդլայնվածգործընկերության համաձայնագրին» համահունչ ԵՄ-Հայաստան հավակնոտ օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ՝
ժողովրդավարության կոնսոլիդացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև բարեկեցիկ և դիմակայուն սոցիալտնտեսական համակարգի զարգացման նպատակով։