25/04/2018 12:59
Թրամփն Իրանին «ավելի շատ խնդիրներ» է խոստացել, եթե Թեհրանը վերականգնի միջուկային ծրագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին խոստացել է «ավելի շատ խնդիրներ, քան երբևէ», եթե Թեհրանը վերականգնի միջուկային ծրագիրը:
«Եթե նրանք վերսկսեն իրենց միջուկային ծրագիրը, նրանք այնպիսի խնդիրներ կունենան, որպիսին երբևէ չեն ունեցել», - հայտարարել է Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների մեկնարկից առաջ:
Ամերիկացի առաջնորդը կրկին ընդգծել է, որ իրանական գործարքն «ահավոր է» և նույնիսկ «նորմալ չէ», և նշել է, որ Մակրոնի հետ քննարկելու է այն:
«Այդ ինչ գործարք է, երբ թույլ եք տալիս ամենուր հրթիռային փորձարկումներ իրականացնել», - ասել է Թրամփը:
Միևնույն ժամանակ նա վստահություն է հայտնել, որ Իրանին «հեշտ չի լինի վերսկսել միջուկային ծրագիրը, և նրանք ոչինչ չեն վերսկսի»: