25/04/2018 14:52
Կալիֆոռնիայի անկախության կողմնակիցներին թույլ են տվել ստորագրահավաք սկսել քվեարկության համար
ԱՄՆ-ից Կալիֆոռնիա նահանգի անկախության հռչակման կողմնակիցներին թույլատրվել է սկսել ստորագրահավաքը, որն անհրաժեշտ է, որպեսզի սույն հարցը դրվի հանրաքվեի, հայտնել է FoxNews հեռուստաալիքը՝ հղում անելով այդ նահանգի պետքարտուղար Ալեքս Փադիլիայի որոշմանը, փոխանցում է ТАСС-ը:
Ինչպես պարզաբանել է հեռուստաալիքը, առաջին փուլում Միացյալ Նահանգների կազմից Կալիֆոռնիայի դուրս գալու կողմնակիցներին կպահանջվի մինչև հոկտեմբերի կեսերը հավաքել առնվազն 365 հազար 880 գրանցված ընտրողների ստորագրություն, որպեսզի հանրահարցում անցկացվի այդ միջոցի քննարկման նպատակահարմարության հարցի շուրջը: Հաջողության դեպքում հանրահարցումը կարող է անցկացվել 2020 թվականին ԱՄՆ-ի ընդհանուր ընտրություններին զուգահեռ:
Կալիֆոռնիան ԱՄՆ-ի ամենամարդաշատ և տարածքի չափով երրորդ նահանգն է, որն ըստ որում առաջատարն է համախառն ներքին արդյունքի ցուցանիշով: Ուշագրավ է, որ 2015 թվականին Կալիֆոռնիայի տնտեսությունն աշխարհում վեցերորդ տեղն է գրավել՝ առաջ թողնելով ամբողջությամբ վերցված ԱՄՆ-ին, Չինաստանին, Ճապոնիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային: