25/04/2018 10:47
Գուցե նրան, ում Փաշինյանը չի սիրում, մի զանգված սիրու՞մ է. Կարեն Կարապետյան
Չի կարելի ուլտիմատատիվ ասել` այս ուժը պետք է լինի, իսկ այս մեկը` չէ, ո՞վ է դա որոշում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` նախօրեին արված հայտարարությանը, որ ՀՀԿ-ական ոչ մի թեկնածու չպիտի լինի ՀՀ վարչապետի պաշտոնում:
«Ո՞վ է դա որոշում, որոշելու միակ տարբերակը ընտրությունն է: Գուցե նրան, ում Փաշինյանը չի սիրում, մի զանգված սիրու՞մ է և հակառակը: Մենք ինչի՞ն ենք ուզում գնալ սրանով` դիկտատուրայի՞», - ասաց Կարեն Կարապետյանը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ «ժողովրդի թեկնածու» ասվածը լղոզված է և պետք է լինի ընտրություն:
Նա նշեց` Հայաստանի Հանրապետական կուսակցությունում այս պահին աշխատանքային մթնոլորտ է: