25/04/2018 11:49
Մոգերինին չի բացառում Սիրիայում ռազմական լարվածության սրումը
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին չի բացառել ռազմական լարվածության սրումը սիրիական տարածքում, հայտարարել է նա Բրյուսելում մամլո ասուլիսի ժամանակ:
«Ռազմական էսկալացիան սպառնում է մեծանալ և էլ ավելի խորանալ», - հայտարարել է Մոգերինին:
Վերջինս հավելել է, որ երկրի ապագան կորոշեն երկրի բնակիչները: «Սիրիան շախմատի խաղատախտակ չէ», - ասել է Մոգերինին: