25/04/2018 14:12
Մոգերինի. ԵՄ-ն Թուրքիայի առաջիկա երկու տարում կտրամադրի 3 մլն եվրո
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար առաջիկա երկու տարիներին Թուրքիային կհատկացնի լրացուցիչ 3 միլիարդ եվրո: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ ելույթ ունենալով Բրյուսելում Սիրիայի վերաբերյալ երկրորդ դոնորական համաժողովին, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք Թուրքիային կհատկացնենք լրացուցիչ 3 միլիարդ եվրո առաջիկա երկու տարիների համար», - ասել է նա: