25/04/2018 13:40
Բանակցությունների միշտ պատրաստ ենք. Վահրամ Բաղդասարյան
ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների չգնաց, որովհետև դրանք ոչ թե բանակցություններ էին, այլ՝ միակողմանի պարտադրանք, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Բանակցությունների միշտ պատարստ ենք», - ընդգծեց նա:
Հարցին, թե արդյոք Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ն պատկերացնում է որպես վարչապետ, Բաղդասրայանն ասաց, որ կխոսեն դրա մասին:
«Կքննարկենք, կխոսենք: Մենք պայքարում ենք, մեր պետության կանոնակարգված առաջընթացի համար», - նկատեց նա:
Դիտարկմանն արդյոք տեսել է, թե ինչ է կատարվում փողոցում, Բաղդասրայանն արձագանքեց.
«Բնական է, հարկավոր է ամեն ինչ սահմանադրական ճանապարհով անել»: