25/04/2018 13:54
ԱԺ-ում մեծամասնություն ենք և որոշում կկայացնենք մեր թեկնածուի շուրջ. Վահրամ Բաղդասարյան (Տեսանյութ)
Հանրապետականը միասնական է և իր կարծիքը կարտահայտի, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խմբակցության նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Պատգամավորն ասաց, որ արդեն այսօր երեկոյան կամ վաղը ՀՀԿ-ն հանդես կգա իր դիրքորոշման մասին հայտարարությամբ.
«Մենք ԱԺ-ում մեծամասնություն ենք և որոշում կկայացնենք մեր թեկնածուի շուրջ»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ վաղն էլ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարի, որ Փաշինյանը ճիշտ էր, իսկ ինքը՝ սխալ, Բաղդասարյանը նշեց.
«Կարեն Կարապետյանն այսօր վարչապետի պաշտոնակատարն է և նա կատարում է իր պարտականությունները»: