25/04/2018 00:51
Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչու է չեղարկել Կարեն Կարապետյանի հետ հանդիպումը
«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչու է չեղարկել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ բանակցությունները։
«Ես այսօր Կարեն Կարապետյանին, Արա Բաբլոյանին և Վահրամ Բաղդասրյանին առաջարկել եմ, որ բանակցությունները կայանանա 3+3 ֆորմատով, որ բանակցությունները լինեն լրագրողների ներկայությամբ։ Նաև նշել եմ, որ մեր չորս կետերի շուրջ պիտի լինեն բանակցությունները։ Իրադարձությունները, սակայն, մեզ ստիպում են մտածել, որ ՀՀԿ-ում մտածում են, թե Սերժ Սարգսյանի հրաժարականն օգտագործեն ՀՀԿ իշխանությունը պահպանելու համար։ Հարցը ՍերԺ Սարգսյանի անձի մեջ չէ, այլ համակարգի մեջ։ Չի կարող վարչապետ նշանակվել ՀՀԿ որևէ ներկայացուցիչ։ ՀՀԿ-ն չ կարող շարունակել մնալ իշխանության», - ասել է Ն.Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում։
«Մենք կոչ ենք անում վերսկսել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում»,- ասել է Ն.Փաշինյանը։