25/04/2018 13:21
Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամները ժողովրդի շարքերում են. հայտարարություն
Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամները ժողովրդի շարքերում են և անվերապահորեն պաշտպանում են նրա արդարացի պահանջը՝ կազմաքանդել գործող արատավոր համակարգը, հայտարարել է Հայաստանի դեմկուսը.
«Իսկ դա հնարավոր է քաղաքական ուժերի համախմբվածությամբ, ծրագրերի և գաղափարների մրցակցության պայմաններում անցկացված արտահերթ խորհրդարանական ազատ և արդար ընտրությունների արդյունքում՝ փոփոխված Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի դեպքում»,- ասված է Դեմկուսի տարածած հայտարարության մեջ: