25/04/2018 10:20
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Կարեն Կարապետյանի հայտարարությանը
«Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությանը Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ:
Հիշեցնենք՝ Կ.Կարապետյանն ասել էր, որ դիմում է ՀՀ նախագահին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:
Ն.Փաշինյանը Facebook-ում ուղիղ եթերի միջոցով հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այս փուլում անընդունելի է:
«Խորհրդարանական ընտրություններ կարող են ացկացվել, երբ վարչապետի պաշտոնում նշանակվի ժողովրդի թեկնածուն և ձևավորվի ժամանակավոր կառավարություն: Պարոն Կարապետյան, ես ուզում եմ շատ հստակ լինել, մենք ձեզ թույլ չենք տա, որ դուք փորձեք նման գործողություններ իրականացնել», - նշեց նա: