Հիշիր` անփոխարինելիության զգացումը երբեմն կործանարար է դառնում. Ռուբեն Հակոբյանի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

26/04/2018 11:37

Հիշիր` անփոխարինելիության զգացումը երբեմն կործանարար է դառնում. Ռուբեն Հակոբյանի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին


Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, որտեղ նշվում է հետևյալը.

«Բարև, Նիկոլ:

Միանգամից ասեմ` չէի հավատում, որ դու կամ որևէ մեկը կարող էր հասարակության մեջ տիրող համատարած ընկճվածության պայմաններում անել այն, ինչ դու կարողացար անել: Նույնպես չեմ կարծում, որ որևէ մեկը կհավատար դրան: Կեցցե´ս, դու հաղթեցիր: Համընդհանուր արժանապատվության ինքնագիտակցում և ժպտացող դեմքեր կան այսօր ամենուր` փողոցում, տանը, սրճարաններում, ինչը տևական ժամանակ բացակայում էր մեզանում: Համաձայն եմ քեզ հետ` հանրապետությունում տիրող համակարգային կոռուպցիայի, անօրինականությունների հիմքում կեղծված ընտրությունների միջոցով իշխանությանն տեր դառնալն է:

Ցավոք, հենց սկզբից չենք կարողացել պատժել կեղծարարներին, որպեսզի ընտրակեղծարարությամբ իշխանությանը տիրանալը չդառնար ավանդույթ:

Կարծում եմ հիշում ես` 96-ի կեղծված ընտրություններից հետո հրապարակում պայքարող մի խումբ ընդդիմադիր պատգամավորներիս ինչպես ԱԺ-ն զրկեց անձեռնմխելիությունից և մահապատժի հոդվածներով ձերբակալեց: Ձեր բախտը այս առումով բերել է: Եվ` փառք Աստծո… Դու կարողացար ավարտին հասցնել այդ պայքարը:

Հիմա` ըստ էության:

Ինձ թվում է երիտասարդական ավյունդ ու հրապարակի համատարած էյֆորիան այս պահին քեզ ինչ որ առումով խանգարում է առաջնահերթությունները ճիշտ դասակարգելու հարցում: Իսկապես, համաժողովրդական այս շարժման արդյունքում գլխավոր նվաճումը պետք է լինի արդար արտահերթ ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելը: Եվ դրա համար այս պահին ունենք ռեալ հնարավորություն: Ի՞նչն է խանգարում, որ բանակցային սեղանի շուրջ, առանց վերջնագրերի, մշակել հստակ մեխանիզմներ և գալ համաձայնության` Սահմանադրության համաձայն ամենակարճ` երկու ամիս հետո կազմակերպել արտահերթ ընտրություններ: Կարծում եմ` դուք բանակցությունների ժամանակ կարող եք հասնել նրան, որ բացառիկ և հիմնավոր պայմաններ ստեղծվեն ազատ և արդար ընտրությունների կազմակերպելու համար:

Պ. Ղազարյանի հետ հարցազրույցում անհամոզիչ էր փաստարկներդ, թե միայն քո ժամանակավոր վարչապետ դառնալու դեպքում է դա հնարավոր: Առայժմ չի եղել որևէ բանակցություն, եղել է ընդամենը քո կողմից վերջնագիր`կապիտուլյացիայի պայմաններով: Հավատա, չեմ կարծում, որ քո` այս պահին վարչապետ դառնալը, ինչին դու անթաքույց ձգտում ես, միակ ճժգրիտ և անփոխարինելի տարբերակն է:

Հիշիր` անփոխարինելիության զգացումը երբեմն կործանարար է դառնում: Հրապարակն ամբողջությամբ քո խոսքն է լսում, և դու երևի կարող ես հասնել դրան: Բայց դա՞ է այս պահին գլխավորը: Չեմ կարծում: Դու Պետրոսին ասում ես, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու ԱԺ-ում քո նախաձեռնությունը ժամանակի քաղաքական կոնյուկտուրան էր պահանջում, իշխանություն ունենալու դեպքում այլ մոտեցում է լինելու. Պետրոսն, հակառակ իր սովորության , «չփորփրեց»…Իսկ մյուս դեպքերու՞մ: Կամ ո՞րն է քո քաքղաքական պլատֆորմը և, ընդհանրապես, ինչպիսի ծրագիր է իրականացնելու ձեր իշխանությունը:

Հիշում ե՞ս` 13 թվին նախագահական ընտրություններից հետո Րաֆֆիից պահանջում էիր անհապաղ հրապարակել ստվերային կառավարության կազմը, որ մարդիկ տեսնեն, թե ովքեր են վաղը լինելու ձեր կառավարությունում,որ վստահեն ձեզԱ. այսօր կամ վաղը կարող ես դառնալ իշխանություն. ո՞րն է քո ստվերային կաբինետը…

Հրապարակով պարտադրում ես ԱԺ-ին քո ցանկությունը. դու անկեղծ կհարգե՞ս այն մարդկանց, ովքեր երեկ ԱԺ-ում քեզ խոսելու հնարավորություն չէին տալիս, այսօր քվեարկեն քո վարչապետ դառնալու օգտին: Միայն չասես, թե հայրենիքի շահն է այդպես պահանջում: Խնայիր այդ մարդկանց: Վստա´հ եմ` դու այդպես չէիր վարվի…

Այս պահին վարչապետ դառնալու նպատակին հասնելու համար ինքդ քեզ շատ չե՞ս զիջում… Իսկապես հրապարակի էյֆորիան հազարաձայնում է` Նի´-կոլ, վարչապե´տ, Նի´-կոլ, վարչապե´տ, բայց արդյո՞ք դա է այս պահին գլխավորը … Մտածիր…

Չեմ ուզում անդրադառնալ տարածաշրջանում հիմնական խաղացողների ծրագրերին ու հնարավոր անկանխատեսելի զարգացումներին, բայց նաև չեմ ուզում, որ քո իսկ կողմից սկսած այս հուսաբեր համաժողովրդական շարժումը հետագայում բարոյական հաղթանակների ցանկը լրացնի»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:58 ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին կոռուպցիոն հանցագործությունների քննության առավել արդյունավետ համակարգ ներդնելու հարցում Այսօր, 13:50 Ընտրական օրենսգրքի նախագիծը պետք է ընդունվի, որ Ազգային ժողովը չլինի միատարր. Արամ Սարգսյան Այսօր, 13:44 Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Հայրապետական Սուրբ Պատարագ է մատուցվել Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում Այսօր, 13:37 Կոնվերս Բանկը մասնակցել և աջակցել է Երևանի Վազքի մառաթոնին Այսօր, 13:29 Ֆլորիդայում հրաձգության հետևանքով 6 մարդ է տուժել Այսօր, 13:21 LIVE. Խորհրդարանը քննարկում է Ընտրական օրենսգրքի նախագիծը Այսօր, 13:20 Վարչապետի թեկնածու առաջադրելու տեսքով անակնկալներ չեն սպասվում. Արփինե Հավհաննիսյան Այսօր, 13:15 Սաուդյան Արաբիայի իշխանությունները ցավակցություն են հայտնել Հաշքաջիի ընտանիքին Այսօր, 13:09 Անհրաժեշտ է հավասարակշռել մի շարք գործոններ. Արփինե Հովհաննիսյանը՝ ընտրություններին մասնակցելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:06 Կոնգրեսականները կոչ են արել Թրամփին Մեթիսին թողնել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Այսօր, 12:55 Չէի ակնկալում, որ որևէ երկրի համար Վենետիկի հանձնաժողովը կփոխի 47 անդամ-պետությունների համար մշակած մոտեցումը. Արփինե Հովհաննիսյան Այսօր, 12:49 Մենք երբեմն մեզ կեղծում էինք, ասում էինք բաներ, որոնց հետ հոգու խորքում համաձայն չէինք. Խոտովանում է Աշոտյանը (Տեսանյութ) Այսօր, 12:44 Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի ընդունումը հարվածի տակ է. Պատգամավորները բացակա են արտահերթ նիստից Այսօր, 12:41 Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ԱՄՆ հետ շփումների մակարդակից Այսօր, 12:34 Մարդիկ կոմպոտ անելու համար ավելի երկար են պատրաստվում տանը, այստեղ 24 ժամում ուզում են 2-րդ ընթերցմամբ Ընտրական օրենսգիրք անցկացնել. Աշոտյան (Տեսանյութ) Այսօր, 12:28 Վրդովվելու անհրաժեշտություն չկա, եթե անարդար է, կշտկենք. Փաշինյանը՝ «Վերածնունդ» ավանի մասին Այսօր, 12:20 Եգիպտոսի խորհրդարանը երկարաձգել է արտակարգ ռեժիմի դրությունը Այսօր, 12:11 Թող ընտրությունները լինեն հունվարին. Բաբուխանյանը կառավարությանը խնդրում է ժամանակ տալ պատրաստվելու համար Այսօր, 11:58 Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը երկար տարիներ պահպանել իշխանությունը. հիմնականում պրոֆեսիոնալներին ներգրավելով. Փաշինյան Այսօր, 11:55 Կամ գնում ենք ընտրությունների նոր Ընտրական օրենսգրքով, կամ դուք գնում եք սաբոտաժի. Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ին Այսօր, 11:47 «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր կհանդիպեն տրանսպորտի նախարարի պաշտոնակատարի առաջին տեղակալի հետ Այսօր, 11:42 Ուրախ եմ, որ ՀՀԿ-ի համար ընդդիմադիր գործունեության իդեալի եմ վերածվել. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:34 Երկրում իրավիճակը ֆորսմաժորային է և դրա համար էլ Ընտրական օրենսգրքի ընդունումը հապշտապ է կազմակերպվում. Արտակ Զեյնալյան Այսօր, 11:27 Կապանում ՔՊ-ի թեկնածուի պարտությունը կապ չունի Հունան Պողոսյանի նշանակման հետ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:20 ԵԱՏՄ-ն ցանկանում է դուրս գալ միջազգային շուկա՝ ճանաչելի ու որակյալ եվրասիական բրենդներով. Տիգրան Սարգսյան Այսօր, 11:16 Նոր կառավարության միասնական դիրքորոշում չկա աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի շուրջ. Հակոբ Արշակյան Այսօր, 11:13 Մարտուն Գրիգորյանը խորհրդարանում երդվեց Այսօր, 11:08 Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրի տեմպի կայուն աճ ունի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 10:54 Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ. Որևէ ապացուցողական բազա չկա, որ աջ ղեկով մեքենաներն իրենցից վտանգ են ներկայացնում. Էդմոն Մարուքյան Այսօր, 10:46 Նախագահ Սարգսյանը Ժնևում կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին և «Crans Montana» միջազգային ֆորումին Այսօր, 10:39 Շարմազանովը կհանդիպի ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ Այսօր, 10:16 Գիշերը Դավթաշենի կամրջին պայթուցիչով նռնակ է հայտնաբերվել Այսօր, 10:14 Մարզերում և Երևանում մինչև հինգ ժամ լույս չի լինի Այսօր, 10:04 Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ անձն ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից Այսօր, 09:46 Հանրապետականը հստակեցրել է իր դիրքորոշումն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Այսօր, 09:40 ՃՏՊ՝ Ազատության պողոտայում. տուժածները հոսպիտալացվել են Այսօր, 09:03 Էջմիածնի քաղաքապետ է ընտրվել Դիանա Գասպարյանը Այսօր, 09:01 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է Կապանի քաղաքապետի ընտրություններում Այսօր, 08:59 Սասուն Միքայելյանի որդին ընտրվել է Հրազդանի քաղաքապետ 20/10/2018 16:00 Տանզանիայում առևանգված միլիարդատերը տուն է վերադարձել 20/10/2018 15:52 Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2019-ի սկզբին 20/10/2018 15:51 Նեյմարը «Բարսելոն» վերադառնալու մասին. «Կեղծ լուրեր» 20/10/2018 15:40 Սիրիայի Դեյր-էզ-Զորում կոալիցիայի ավիարվածներից զոհվել է ավելի քան 60 մարդ 20/10/2018 15:27 ՌԴ ԿԲ. Բանկերում ավանդները սկսել են աճել 20/10/2018 15:15 Քաբուլում պայթյունի հետևանքով երեխա է մահացել 20/10/2018 15:06 Գազն ուկրաինացիների համար կտրուկ թանկանում է 20/10/2018 14:56 Լոս Անջելեսում Mrs Russian LA գեղեցկության մրցույթի հաղթողը մահացել է ճանապարհի մեջտեղում կոշիկները հանելու պատճառով 20/10/2018 14:51 Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Լիբանան. տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Լիբանանի նախագահի հանդիպումը 20/10/2018 14:46 Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենը մահացել է սեպտիկ շոկից 20/10/2018 14:44 Բարձր գնահատականի են արժանի Ձեր անձնվիրական ջանքերը. ՀՀ նախագահն՝ Արամ Ա-ին 20/10/2018 14:35 ԱՄՆ-ում վտանգավոր և անհայտ հիվանդության համաճարակ է 20/10/2018 14:25 Շագանակներով մարտեր՝ Անգլիայում 20/10/2018 14:07 ԱՄՆ-ում օդանավն ավտոճանապարհի վրա վթարային վայրէջք է իրականացրել 20/10/2018 14:06 Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 25 չվերթ է 20/10/2018 14:02 Հոկտեմբերի 21-25-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում կնկատվի փոփոխական ամպամածություն 20/10/2018 13:54 Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին 20/10/2018 13:38 Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ 20/10/2018 13:17 Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 25 չվերթ է 20/10/2018 13:06 Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին 20/10/2018 13:00 Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բեյրութ 20/10/2018 12:52 Քաբուլում պայթյուններ են որոտացել ընտրատեղամասերում 20/10/2018 12:49 Երևան-Սևան մայրուղին բաց է, երթևեկությունը՝ կարգավորված 20/10/2018 12:43 Չինաստանում վարժեցնողը կոկորդիլոս հետ ընկել է ավազանի մեջ 20/10/2018 12:37 Նավթի համաշխարհային գները նվազել են 20/10/2018 12:27 ԱՄՆ տնտեսության անկում են կանխատեսել 20/10/2018 12:19 Սպիտակ տունը ցավ է հայտնել Հաշուքջիի սպանության առնչությամբ 20/10/2018 12:03 Ոստիկանների հարազատները փակել են Երևան-Սևան մայրուղին 20/10/2018 11:55 Կերչում հայ երիտասարդը մահացած ընկերուհու պատճառով պատուհանից իրեն գցել է 20/10/2018 11:17 «Մանչեսթեր Յունայթեդը» 15 հազար եվրոյով տուգանվել է 20/10/2018 11:05 Միգրանտները քանդել են Մեքսիկայի հետ սահմանին գտնվող պատը 20/10/2018 10:46 Թրամփը հայտարարել է Սաուդյան Արաբիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին 20/10/2018 10:42 Պավլիկ Մանուկյանը վերջին շրջանում կանգնել է դեպի անկում տանող սայթաքուն ճանապարհի վրա. Վարուժան Ավետիսյան և Ժիրայր Սեֆիլյան 20/10/2018 10:25 Թե օրհասական պահին, թե հաղթական ժամին Դուք եղել եք միշտ մեզ հետ, մեր կողքին. Բակո Սահակյանը՝ Արամ Ա-ին 20/10/2018 10:18 Հնդկաստանում գնացքի վրաերթի հետևանքով 60 մարդ է մահացել 20/10/2018 10:00 Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով 20/10/2018 09:49 Որտեղի՞ց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նման ունեցվածք. «Ժամանակ» 20/10/2018 09:46 Տնտեսությունը կանգ է առել, որովհետև չկա տնտեսական քաղաքականություն և չկա տեսլական. «168 Ժամ» 20/10/2018 09:43 Տարոն Մարգարյանը տեղափոխվել է Մոսկվա՞. «Հրապարակ» 20/10/2018 09:36 Արթուր Կիրակոսյանը տնետուն ընկած ստորագրություններ է հավաքում՝ Մարությանին տպավորելու համար. «Փաստ» 20/10/2018 09:33 Արարատի մարզում նախկին իշխանության կողմնակիցները ճամբարափոխ են եղել. «Հրապարակ». 20/10/2018 09:28 «Հայաստանի զարգացման հիմնադրամը» պետբյուջեի հաշվին ծխախոտ է գնել. «Ժամանակ» 20/10/2018 09:25 Ղրիմի Արտակը՝ Ապարանի 1718-րդ խաչի տեղադրման խաչքավոր. «Հրապարակ» 19/10/2018 19:27 Հիվանդին բժշկական կենտրոնում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է. առաջադրվել են մեղադրանքներ 19/10/2018 19:24 Շանթ Հարությունյանի հետ կապված միջադեպի մասով Հունան Պողոսյանի պատասխանն ինձ բավարարել է. Նիկոլ Փաշինյան 19/10/2018 19:06 Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները համաձայնության են հասել հանդիպման շուրջը 19/10/2018 19:01 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է միջազգային համաժողովների 19/10/2018 18:58 Ջարդե՛լ Հայաստանով անցնող նարկոթրաֆիքի ողնաշարը. Փաշինյանը բացատրել է՝ ինչու է Հունան Պողոսյանին նշանակել Սյունիքի մարզպետ 19/10/2018 18:35 Չինացիները ստեղծել են անվարորդ հեծանիվ 19/10/2018 18:28 Փաշինյանը պնդել է իր հայտարարությունը՝ Հայաստանում օլիգարխ՝ քչերի իշխանության ներկայացուցիչ չկա 19/10/2018 18:24 Սյունիքը Հայաստանի ողնաշարն է և պետք է արժանանա առանձնահատուկ ուշադրության. Նիկոլ Փաշինյան 19/10/2018 18:21 Եթե խորհրդարանն ընդունի Ընտրական օրենսգիրքը, ապա դեկտեմբերի ընտրությունները կանցկացնենք նոր օրենսգրքով. Միրզոյանի ելույթը Վենետիկի հանձնաժողովում 19/10/2018 18:16 Իլոն Մասկը ներկայացրել է Tesla Model 3 էլեկտրամոբիլի ավելի էժան տարբերակը 19/10/2018 18:02 Նազարբաևը Յունկերին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԲՏԽ-ի նիստին 19/10/2018 17:57 Կամո Արեյանն ազատվել է առաջին փոխքաղաքապետի պաշտոնից 19/10/2018 17:39 Նախագահ Սարգսյանը ընդունել է Հայկ Մարությանին 19/10/2018 17:32 Ալժիրի պետական ծառայողներին արգելել են նիկաբ կրել 19/10/2018 17:23 ZAZ-ը համաշխարհային շրջագայության կմեկնի 19/10/2018 17:14 Սիրիայի իշխանությունները վերադարձրել են ինը հազար հափշտակված պատմական արտեֆակտներ 19/10/2018 17:07 Santander-ին կասկածում են փողերի լվացման համաշխարհային սխեմային մասնակցելու համար 19/10/2018 17:04 Brexit-ի խնդրով ԵՄ-ի գլխավոր բանակցորդը նշել է բանակցությունների ձախողման հնարավոր պատճառը

Տվյալ բաժնի վերջին նյութերը