26/04/2018 13:46
ՀՀԿ-ն պատրաստ է ընդդիմության ներկայացուցիչների հետ ներքաղաքական հարցեր քննարկել առանց նախապայմանների. Շարմազանով
Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատրաստ է ընդդիմության ներկայացուցիչների հետ ներքաղաքական հարցեր քննարկել՝ առանց նախապայմանների, Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«ՀՀԿ-ն բաց է ներքաղաքական օրակարգին վերաբերող հարցերի շուրջ քննարկման համար, բայց առանց որևէ նախապայմանների առաջադրման: Նույնը մենք ակնկալում ենք մեր գործընկերներից», - ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Հանրապետական խմբակցությունը մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրության մասով վերջնական որոշում դեռևս չունի:
«Սահմանված ժամկետներում խմբակցությունը կքննարկի և որոշում կկայացնի: Մեր որոշումներում մենք առաջնորդվելու ենք բացառապես հաշվի առնելով պետության անվտանգությունն ու կայունությունը», - ընդգծեց Շարմազանովը: