26/04/2018 16:00
Ազնավուրի ինքնազգացողությունը կարգավորվել է, նա արդեն Փարիզում է
Ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ինքնազգացողությունը կարգավորվել է, հինգշաբթի նա մեկնել է Փարիզ Ռուսաստանում համերգի չեղարկումից հետո։ Այս մասին հայտնել են երգչի ներկայացուցիչները, փոխանցում է РИА Новости-ն։
«Պարոն Ազնավուրի ինքնազգացողությունը կարգավորվել է: Նա ցավեր ուներ մեջքի շրջանում, սակայն աժմ իրեն լավ է զգում», - ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ նա արդեն Փարիզում է:
Հարցին, թե կմնա շանսոնյեն Փարիզի հիվանդանոցում, Ազնավուրի ներկայացուցիչը ասել է, որ նման անհրաժեշտություն չկա։