26/04/2018 17:52
Արքայազն Ուիլյամն իր եղբոր Հարրի հարսանիքին խաչեղբայր կդառնա
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը խաչեղբայր կդառնա դերասանուհի և ֆոտոմոդել Մեգան Մարքլի հետ իր եղբոր Հարրիի մայիսին նշանակված հարսանիքին, ասված է Քենսինգթոնի պալատի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, փոխանցում է ТАСС-ը:
«Արքայազն Հարրին իր եղբորը՝ Քեմբրիջի դուքսին, խնդրել Է դառնալ իր խաչեղբայրը Մեգան Մարքլի հետ պսակադրության ժամանակ», - նշված է մամուլի համար տարածված հակիրճ հաղորդագրության մեջ:
Այս ընտրությունը զարմանալի չէ՝ հաշվի առնելով, որ հենց Հարրին էեղել Ուիլյամի խաչեղբայրը, երբ նա ամուսնացել է 2011 թվականին:
Հարսանիքը տեղի կունենա մայիսի 19-ին Վինձորի դղյակում՝ Մեծ Բրիտանիայի միապետների նստավայրում: Հարսանքին արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրավիրել են 2640 ներկայացուցիչի: