26/04/2018 16:10
Թալիբները աֆղանցի առնվազն 13 զինվորականի է սպանել Կունդուզի նահանգում
Կունդուզի նահանգի հյուսիսում բանակային արգելադետքերի վրա «Թալիբան» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) արմատական շարժման զինյալների հարձակման հետևանքով առնվազն 13 աֆղանցի զինծառայող է զոհվել, հայտնել է 1 TV հեռուստաալիքը՝ հղում անելով Թահարի նահանգի հոսպիտալի գլխավոր բժիշկ Ջամիլ Ֆրոտանին, փոխանցում է РИА Новости-ն:
Հեռուստաալիքի տվյալով՝ հարձակումը տեղի է ունեցել լույս ապրիլի 26-ի գիշերը: Ինչպես հայտարարել է Ֆրոտանը, հարձակումից հետո աֆղանցի 13 զինծառայողների մարմիններ են տեղափոխվել հոսպիտալ: Նրա խոսքով՝ ևս ինը հոգի վիրավոր է:
Աֆղանստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Մոհամադ Ռադմանիշը հեռուստաալիքին հաստատել է զինծառայողների դիրքերի վրա «Թալիբանի» զինյալների հարձակման փաստը: Հարձակումը տեղի է ունեցել գարնանային հարձակողական գործողություն սկսելու վերաբերյալ «Թալիբանի» հայտարարությունից մեկ օր անց: