26/04/2018 21:04
Խամենեին կոչ է արել մուսուլմանական երկրներին միավորվել ԱՄՆ-ի դեմ
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ մուսուլմանական բոլոր երկրները պետք է միավորվեն ԱՄՆ-ի դեմ, հայտնել է Mehr գործակալությունը:
«Իրանը հաջողությամբ դիմակայում է ԱՄՆ-ի և մյուս գոռոզամիտ տերությունների բռնակալությանը: Մենք կշարունակենք պայքարել», -հայտարարել է Խամենեին:
Հոգևոր առաջնորդը նշել է, որ «մուսուլմանական բոլոր երկրները պետք է միավորվեն Ամերիկայի և բռնացող մյուս երկրների դեմ»: