26/04/2018 18:36
Որոշումը, թե ով է ղեկավարելու Հայաստանը, պետք է կայացվի այդ երկրի ներսում. Մարիա Զախարովա
Որոշումը, թե ո՞վ է ղեկավարելու Հայաստանը, պետք է կայացվի այդ երկրի ներսում` հիմնվելով հանրային փոխհամաձայնության վրա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հենց Հայաստանի ներսում պետք է մշակվի այդ կոնսենսուսը և հասարակական համաձայնությունը հարցի վերաբերյալ, թե ով է ղեկավարելու այդ երկիրը, ինչ ուղղություն է ընտրվելու և այլն», - ասել է նա: