26/04/2018 12:10
Կոչ եմ անում Երևանում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը. Նիկոլ Փաշինյան
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդես եկավ կոչով՝ նշելով, որ Երևանում պետք է դադարեցնել ճանապարհների փակումը։
«Երեկ երեկոյան մտահոգիչ տեղեկություններ եմ ստացել, որ քաղաքում մեքենաներ կան, որոնք առանց համարների անկանոն վարում են, կոչ եմ անում միայն Երևանում դադարեցնել փողոցների փակումը։ Կան մարդիկ, որ այս իրավիճակից օգտվում են, ճռիկներ-վռիկներ են անում՝ մեզ վարկաբեկելու համար»։
Փաշինյանը քաղաքացիներին նաև կոչ արեց փակ համարներով մեքենաներ տեսնելու դեպքում մոտենալ և անձամբ բացել դրանք։