26/04/2018 15:29
Որևէ գործընկեր չի փորձել միջամտել Հայաստանի ներքին գործերին. Շավարշ Քոչարյան
Կարևոր է, որ արտաքին գերատեսչությունը այս օրերին աշխատի ավելի ուշադիր և ուժեղացված ռեժիմով, կառավարութան նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Հարցին, թե նոր իշխանությունների հետ մտադի՞ր է աշխատել, Շավարշ Քոչարյանն ասաց, որ իր անձնական պլանների մասին ընդհանրապես չի խոսում:
«Բայց կարևորում եմ, որ հիմա բոլոր պետական կառույցները աշխատեն նույն ռիթմով, որը շատ կարևոր է երկրի համար, անվտանգության համար և նաև միջազգային հեղինակության համար», - ասաց նա:
Շավարշ Քոչարյանն ասաց, թե ամենակարևորն այն է, որ ամեն ինչ պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում օինականության, սահմանադրության սահմաններում և դրա բոլոր նախանշանները կան:
Նա վստահեցրեց, որ որևէ գործընկեր չի փորձել միջամտել Հայաստանի ներքին գործերին: