26/04/2018 12:18
Արցախի նախագահի խորհրդականի թեկնածությունն առաջադրվել է ՍԴ դատավորի պաշտոնի համար
Հայաստանի խորհրդարանում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություններ կանցկացվեն, այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայտարարում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 2-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում», - ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
ՆԿատենք, որ Էմիլ Բաբայանը Արցախի նախագահի խորհրդականն էր, իսկ դրանից առաջ՝ Գլխավոր դատախազի տեղակալը։