26/04/2018 15:53
Եթե ես հիմա ասեմ հրաժարվելու եմ ՀՀԿ-ից և աշխատելու եմ «Ելքի» թիմում, դուք ինձ կհարգե՞ք. Վարդան Արամյան
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, թե կաշխատի արդյոք Նիկոլ Փաշինյանի թիմում, եթե նա վարչապետ լինի:
«Եթե ես ձեզ հիմա ասեմ, որ, գիտեք ինչ, ես հիմա հրաժարվելու եմ ՀՀԿ-ից և աշխատելու եմ, դուք ինձ կհարգե՞ք», - այսպես արձագանքեց Վարդան Արամյանը:
Դիտարկմանը` չի՞ կարող մնալ և աշխատել երկրի համար նաև «Ելք»-ի թիմում, նա ասաց, որ այդ դեպքում պետք է «Ելք»-ի անդամ լիներ: