26/04/2018 15:35
Այս իրավիճակը մեզ բոլորիս մտահոգում է. Ֆինանսների նախարարի պաշտոնակատար
Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին տեղեությունը պաշտոնապես հերքվել է և, բացի այդ, եթե խոսքը ժամանակավոր պաշտոնակատարի մասին է, ապա չի կարող խոսք գնալ հրաժարականի մասին, այլ պետք է խոսվի լիազորությունների դադարեցման մասին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցյում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակար Վարդան Արամյանը:
Անդրադառնալով Էդվարդ Նալբանդյանի և Արմեն Գևորգյանի՝ Մոսկվա կատարած այցին, նա ասաց, որ տեղյակ չէ դրանից:
Վարդան Արամյանը նշեց, թե երկրում առկա վիճակը մտահոգում է բոլորին:
«Այս իրավիճակը մեզ բոլորիս մտահոգում է և երկրի համար լավագույն ելքը պետք է գտնվի: Անկախ նրանից, թե լարվածությունը, անհանգստությունը ինչ պատճառներ ունեն, պետք է ուշադիր լինենք ինֆորմացիոն հոսքերի կառավարամանը, քանի որ դա տնտեսական աճի վրա ազդում է», - ասաց նա: