26/04/2018 17:14
Հասարակական կարգը և կանոնները պետք է պահպանվեն. Կարեն Կարապետյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անդրադարձել է հասարակական կարգի և կանոնների պահպանման հարցին:
«Հասարակական կարգը և կանոնները պետք է պահպանվեն, միաժամանակ հարկավոր է ընդգծել զանգվածային հավաքների, ցույցերի ընթացքում հանդուրժողականության պահպանման կարևորությունը», - նշել է վարչապետի պաշտոնակատարը։
Կարեն Կարապետյանն առաջարկել է իրավապահ մարմինների ղեկավարներին ձեռնարկել միջոցներ՝ հասարակական բնականոն կարգի՝ բոլորի կողմից պահպանման և հավաքների, ցույցերի ընթացքում հանդուրժողականության մոտեցման շարունակության ուղղությամբ: