26/04/2018 09:56
Փակ համարներով մեքենայի վարորդի կողմից վթարի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է, ծնողները ծանր վիճակում են
Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, ապրիլի 24-ին վթարի ենթարկված 1 տարեկան Յուրի Պապովը այսօր մահացել է։ Նրա ծնողներ՝ 45-ամյա Գևորգ Պապովը և 32-ամյա Տաթևիկ Սեկոյանը ծանր վիճակում են։
«Ընկերուհուս 1 տարեկան տղան, որին ինքը տարիներով սպասել էր, հիվանդանոցում քիչ առաջ մահացավ։ Ինքն ու ամուսինն էլ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած են։ Ամսի 24-ին համարները փակած ավտոյով անասունը խփել, փախել էր։ Մի հատ համարները փակած, կանոնները խախտող սութի հեղափոխական տականք եմ տեսել, քարով խփելու եմ ավտոյին, զգուշացնում եմ։ Էն երեխեքը ձեր համար դուրս չեկան փողոց ու պայքարեցին, որ հիմա խուժաններով ինքնահաստատվեք», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Գոհար Հայրապետյանը։
Ավելի վաղ այս դեպքի մասին հաղորդվել էր, և սոցիալական ցանցում տարածված տեսանյութի միջոցով փորձում էին գտնել փակ համարներով մեքենայի վարորդին, որը հարվածել էր հենց այս ընտանիքի մեքնային ու փախել դեպքի վայրից։