01/05/2018 18:00
Արմեն Ջիգարխանյանին տեղափոխել են մասնագիտացված կլինիկա
Ռուսաստանի ժողովրդական արտիստ և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը բուժումը շարունակելու համար տեղափոխվել է մասնագիտացված կլինիկա, հայտնում է РЕН ТВ-ն:
Հեռուստաալիքի տեղեկությունով՝ արտիստի ինքնազգացողությունը բարելավվել է: Բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում:
Նշվում է, որ Ջիգարխանյանի հիմնական բուժումը կընթանա նյրադաբանական, այլ ոչ թե սրտի հետ կապված խնդիրների պատճառով:
«Բժիշկները հոսպիտալացնելու խորհուրդ են տվել: Առաջին հետազոտություններով ոչ մի կրիտիկական շեղում չի հայտնաբերվել, սակայն որոշակի խնդիրներ կան… Հույս ունեմ, որ հաջորդ շաբաթ արդեն կկարողանա թատրոն վերադառնալ», - նշել է արտիստի ընկեր Արթուր Սողոմոնյանը: